ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցությունները. Հայկ Մամիջանյան

Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցությունները. Հայկ Մամիջանյան
25.11.2019 | 22:34

Մնում է միայն կռահել, թե ինչ իրական դրդապատճառներ կային ելույթից գրեթե մի շաբաթ հետո նման զարմանալի արձագանքի համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի հայտարարությանը՝ կապված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։


Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք եւ իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք: Բովանդակային քննարկում այդպես էլ չծավալվեց, թեպետ ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր:


Այդքան էլ չհասկացա նորաստեղծ կուսակցություններից մեկի իմ կողմից հարգելի ներկայացուցչի այսօրվա անդրադարձը, սակայն դրա որոշ կետերին կանդրադառնամ.
1. Սերժ Սարգսյանը իշխանությունը չի փոխանցել Նիկոլ Փաշինյանին` նա իշխանությունը ի պաշտոնե է փոխանցել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին
2. Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցությունները, քանի որ նույնիսկ էյֆորիկ ընտրության պայմաններում, որտեղ առատորեն կիրառվել են վարչական ռեսուրսներ, առավելագույն ձայներ գրանցած կուսակցությունները նախկինում գործող ուժեր են` բացառությամբ «Իմ քայլը» դաշինքի:
3. Կուզենայի հիշեցնել նաեւ, որ քանի որ Նիկոլ Փաշնյանը միջազգային հարթակներում ռեվերանսներ է անում Ադրբեջանին, ապա Արցախյան ազատամարտի կերտողներից մեկի պարտքն է եվրոպական կարեւորագույն քաղաքական ամբիոններից մեկից հիշեցնել աշխարհին, որ «...Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»:


Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ պոպուլիստների կողմից կառավարվող երկրում դիրքավորման հեշտ տարբերակ է թվում ՀՀԿ-ին թիրախավորելը, բայց դա ոչ ընդդիմադիր ՕՐԱԿԱՐԳի հարց է, ոչ էլ ԱԶԳԱՅԻՆ շահերից բխող գործողություն:
Մնում է միայն կռահել, թե ի՞նչ իրական դրդապատճառներ կային ելույթից գրեթե մի շաբաթ հետո նման զարմանալի արձագանքի համար»:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ